Ամերիկացի հնագետները Եգիպտոսի հարավում նախկինում անհայտ Սենեկբեա փարավոնի դամբարանն են հայտնաբերել, որը ղեկավարել է 3,7 հազար տարի առաջ, հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի հնությունների հարցերի նախարարության ներկայացուցիչներին:

Դամբարանը գտնվել է Աբիդոս քաղաքում: Գործակալության տվյալներով՝ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հայտնաբերած գտածոն նոր վկայություն է այն բանի, որ Եգիպտոսի մի մասը հիքսոսները չեն գրավել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Եգիպտոսի հնությունների հարցերի նախարարության ներկայացուցիչի խոսքով՝ սարկոֆագի եւ դամբարանի պատի վրա արքայական կարտուշ են գտել Սենեկեբեայի անվամբ: Հնագետները հայտնաբերել են նաեւ փարավոնի կմախքը, որի հասակը ենթադրաբար 1,85 մետր է: