Իրանը Սեիդ Մոհամադ Սաջադիին ՄԱԿ-ում նոր դեսպան է նշանակել, հայտնում է Press TV-ն։

Սեիդ Մոհամադ Սաջադին, ով տարիներ շարունակ ԱԳՆ միջազգային քաղաքական հարցերով դեպարտամենտի ղեկավարն է եղել, իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի վարչության գլխավոր տնօրեն Սերգեյ Օրջոնիկիձեին։

Միջազգային հարաբերությունների ոլորտում բակալավրի աստիճան ունեցող նոր դեսպանը այդ պաշտոնում փոխարինելու է Քազիմ Ջալալին։