Սանտա-Կրուզ-դե-Տեներիֆեում Կանարյան կղզիների աստրոֆիզիկական ինստիտուտի հետազոտողները MWC656 արտասովոր աստղի լուսարձակման մեջ հայտնաբերել են «անտեսանելի» սեւ անցք: Այն դասվում է այսպես կոչվող B(e)-լուսատուների հազվադեպ դասին, որոնք իրենցից ներկայացնում են փոքր երկնագույն աստղեր ու գրեթե չի լուսարձակում ռենտգենում, ինչն այն անտեսանելի է դարձնում դարբեր աստղադիտակների համար:
Այդ բացահայտումը կարող է հանդիսանալանտեսանելի սեւ անցքերի մասին տեսության միակն ապացույցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Nature-ը:
Երկրից մինչեւ սեւ անցքը հեռավորությունը կազմում է մոտ ինը հազար լուսային տարի:





























