«ԱրմենՏելը» (ապրանքանիշը Beeline) լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիան երկարաձգում է մինչեւ մայիսի 15-ը։ Ինչպես NEWS.am-Ինովացիային տեղեկացրին «Արմենտելի» մամուլի ծառայությունից, հաճախորդները մինչեւ մայիսի 15-ը միացման հայտ ներկայացնելու եւ պայմանագիր կնքելու դեպքում կստանան անվճար ADSL մոդեմ, իսկ Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար:
«ԱրմենՏելը մտադիր է Հայաստանի ինտերնետի ծառայությունների շուկայում մնալ առաջատարի դիրքում` շարունակելով հասարակության ամենալայն շերտերի համար ինտերնետն առավել հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքը»,- ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ նկատելով, որ «ԱրմենՏելը» Հայաստանում առաջինն է սկսել լայնաշերտ ինտերնետի մասայականացման աշխատանքը։
Տեղեկացնենք, որ ակցիայի պայմանների համաձայն միացումից հետո` առաջին 12 ամսվա ընթացքում, անսահմանափակ սակագնային փաթեթից օգտվող հաճախորդները կարող են անցում կատարել միայն ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթների:




























