NASA-ի OSIRIS-REx (Origins-Spectral Interpretation-Resource Identification-Security-Regolith Explorer) զոնդի հիմնադիրները առաջարկում են բոլոր ցանկացողներին իրենց անունները ուղարկել տիեզերական ուղեւորության՝ դեպի Բեննա երկնաքար: Այս մասին հաղորդում է Արիզոնայի համալսարանի մամուլի ծառայությունը:

«Ուղեւորություն դեպի Բեննա» նախագիծը իրականացվում է Մոլորակագիտական հանրության հետ միասին:

Անուններով միկրոչիպը կուղեւորվի տիեզերք, իսկ  2023-ին կվերադառնա Երկիր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: