Ճապոնական Hino Motors Ltd ավտոկոնցերնը էլեկտրոնիկայի Hitachi Ltd արտադրողի հետ համատեղ մշակել է ավտոբուսի նոր մոդել, որն ի վիճակի է  դառնալու շարժական էլեկտրակայան ու բնակչությանը էլեկտրականություն մատակարարել տարերային աղետի դեպքում:

Հաղորդում են, որ ավտոբուսն ունի խնայող ու էկոլոգիապես անվտանգ հիբրիդային շարժիչ: Հատուկ ռեժիմում ողջ էներգիան, որն արտադրում է իոնա-լիթիումային մարտկոցը, կմատակարարվի բաժանորդին: Մշակողների գնահատականների համաձայն՝ ավտոբուս-էլեկտրակայանը կարող է 10 ժամվա ընթացքում լիովին էլեկտրականությամբ ապահովել դպրոցի շենք. հենց դրանք Ճապոնիայում երկրաշարժերի կամ ցունամիների դեպքում ծառայում են որպես ապաստարան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցներին: