Ճապոնական Mitsubishi Electric ընկերության ստեղծած եւ Թուրքիային հունվարի 8-ին փոխանցված Türksat 4А արբանյակը արդեն հասցվել է Ղազախստանի Բայկոնուր կայան։

Ներկայումս արբանյակի մեկնարկի նախապատրաստման աշխատանքներ են տարվում։ Այն ուղեծիր կհանվի 2014թ. փետրվարի 15-ին, հայտնում է «Կովկասի բանբերը»՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, թուրքական առաջին հետախուզական RASAT արբանյակը ուղարկվել էր 2011թ.։ 2012թ. դեկտեմբերի 18-ին չինական Ժիուգուան կայանից արձակել էր  իր երկրորդ՝Göktürk-2 արբանյակը, որն օգտագործվում է պաշտպանական նպատակներով։

 Թուրքական  Türksat 4А արբանյակը նախատեսված է Թուրքիայի, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածքում լայնաշերտ հեռարձակման ծառայությունների ապահովման համար;

2016թ. սպասվում է Türksat 5A արբանյակի թողարկումը։