Ռուսաստանի Բրյանս քաղաքում Օլիմպիական կրակի էստաֆետի ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 15-ին, մասնակիցներից մեկը լեզգինկա է պարել: Դրա համար նա ստիպված է եղել ջահը տալ իր հետ վազող անվտանգության աշխատակիցներից մեկին:

Էստաֆետի այդ դրվագը տեսանկարահանվել է, եւ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր վրդովվել են նման վարքից:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լեզգինկա պարողը Մախաչկալայի բնակիչ Մագոմեդ Բատիրովն է, հաղորդում է NEWSru.com-ը: