Չինաստանում մշակվել է ծրագիր, որի արդյունքում մոտ ապագայում բժիշկները կկարողանան հետազոտել երեխային նախքան ծնունդը եւ որոշել նրա օժտվածության մակարդակը: Տվյալ հետազոտությունների անցկացման համար պահանջվում է երեխայի ԴՆԹ-ն: Սրա միջոցով Չինաստանը կբարելավի ազգի գենոֆոնդը:

Հետազոտության սկզբնական փուլում բուժաշխատողները յուրահատուկ մաթեմատիկական ունակություններով օժտված մարդու ԴՆԹ-կոդի համեմատություն կանցկացնեն այն մարդու կոդի հետ, ով մտավոր միջին վիճակագրական տվյալներ ունի, ընդ որում կհայտնաբերեն էական տարբերություններ:

Այս մեթոդը ապագայում կկիրառվի սաղմի հետազոտության եւ դեռ չծնված երեխայի մտավոր ունակությունների որոշման համար: Գիտնականները պնդում են, որ այս պահին սաղմի միջոցով մտավոր ունակությունների որոշման հնարավորությունը կազմում է 60 տոկոս:

Ենթադրվում է, որ ծրագիրը միտված է գենոֆոնդի բարելավմանը եւ կփոխարինի երկրի ժողովրդագրական քաղաքականությանը: 2013թ.-ի վերջում Չինաստանում առանձին ընտանիքների թույլ են տվել երկրորդ երեխան ունենալ: