Արեւի ակտիվությունը հասել է նվազագույնին, վերջին 100 տարվա ընթացքում, եւ դա կարող է նոր սառցե դարաշրջանի պատճառ դառնալ:
Բրիտանացի գիտնական Ռիչարդ Հարրիսոնը պնդում է, որ Երկիրը պետք է պատրաստվի Մաունդերի նոր Մինիմումին, որ տեղի է ունեցել 1645-1715 թվականներին, երբ Արեւի ակտիվության երկարաժամկետ նվազումը «փոքր սառցե դարաշրջանի» էր հանգեցրել:
Նմանօրինակ կանխատեսում են արել նաեւ ճապոնացի գիտնականները: Հայտնի օվկիանոսագետ Մոտոտակա Նակամուրայի խոսքով, սառեցումն այնքան ուժգին է, որ սառցե ծածկույթը կարող է տարածվել մինչեւ ներկայիս արեւադարձային գոտիներ:
Գիտնականները նշում են, որ Երկրի պատմության ընթացքում 15 սառցե դարաշրջան է գրանցվել:
Այս տեսակետը ունի նաեւ իր հակառակորդները, որոնց պնդմամբ, Երկրին գլոբալ տաքացում է սպառնում:





























