Մերձմոսկովյան Խիմկիում նանոլաբորատորիայի աշխատակիցները պատվաստանյութ են մշակել, որը կարող է մարդկանց ետ պահել ծխելու սովորությունից:

Դեղամիջոցի գործողության սկզբունքը հիմնված է հաճույքի կենտրոնի արգելափակման վրա՝ նիկոտինի հակամարմնի առաջացման օգնությամբ: Ծխած սիգարետը դադարում է մարդուն նախկինի պես հաճույք պատճառել, ժամանակի ընթացքում ավելի հեշտ է լինում ծխելը թարգելը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ներկայումս ռուսաստանցի գիտնականները երկրորդ փուլով հետազոտում են դեղամիջոցը՝ պարզելու դրա արդյունավետությունն ու հնարավոր ալերգիկ վտանգը: Եթե անկանխատեսելի ոչինչ չլինի, արդեն հինգ տարուց կարելի է այն գնել դեղատանը: