ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է աշխատանքից հեռացնել այն պետական պաշտոնյաներին ու մանդատներից զրկել այն պատգամավորներին, որոնց քաշը գերազանցում է 80կգ:

Մեկնաբանելով իր նախաձեռնությունը՝ պատգամավորը հայտարարել է, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ համաշխարհային առաջատարները, ներկայումս պայքարում է ավելորդ քաշի խնդրի դեմ: Իսկ շաքարը, աղը, թեյն ու սուրճը, ըստ նրա, վնասակար են առողջության համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: