ԱՄՆ-ում ծնված հեռավորարեւելյան ընձառյուծի ձագին անվանել են «Սոչի»՝ ի պատիվ ձմեռային օլիմպիադայի
Ինչպես հաղորդում է goodnewsanimal.ru-ն, 2013թ.-ի դեկտեմբերի 3-ին Դենվերի կենդանաբանական այգում ծնվել է հազվագյուտ հեռավորարեւելյան ընձառյուծի ձագ: Ռուսաստանում անցկացվող Ձմեռային օլիմպիադայի պատվին նրան կոչել են Սոչի:
Օրերս կենդանաբանական այգին առաջին անգամ հրապարակել է փոքր ընձառյուծի նկարներն ու նոր տեղեկություն հաղորդել նրա մասին: Պարզվում է, որ Սոչին տղա է: Նրա մոր անունն է Դամզա: Դենվերի կենդանաբանական այգում հեռավորարեւելյան կամ ամուրյան ընձառյուծները բնակվում են 1989թ.-ից եւ Սոչին թվով 10-րդ ձագն է, որն այստեղ լույս աշխարհ է եկել:
Հեռավորարեւելյան ընձառյուծը տեսակի ամենահյուսիսային ներկայացուցիչն է եւ միակը, որ կարող է ապրել ու որսալ ձյան պայմաններում: Սա ընձառյուծի ամենախաղաղասեր ենթատեսակն է: Նա երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն մարդը նրա համար մահացու վտանգ է ներկայացնում: Շարունակվում է որսանենգությունը հենց ընձառյուծի, ինչպես նաեւ բծավոր եղջերուի եւ այծյամի հանդեպ, բուսականության այրումը, ճանապարհների կառուցումն ու վերանորոգումը:
Արդյունքում կենդանու պատմական արեալն արագորեն «նեղանում էր», ընձառյուծ անհետանում էր Հարավային Սիհոտե-Ալինյայից» եւ պահպանվել է միայն Պրիմորյեի հարավ-արեւմուտքում: Այսօր հեռավորարեւելյան ընձառյուծն ամենահազվադեպ հանդիպող կատվազգին է: Վայրի բնության մեջ մնացել է կենդանու 50-ից էլ պակաս ներկայացուցիչ:











