Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հաստատել է Կիեւի եվրոմայդանում հայ Սերգեյ Նիգոյանի զոհվելու փաստը: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է Հայաստանի ԱԳՆ-ն Facebook-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ աշխատանքներ են իրականացվում զոհվածի քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիեի Գրուշչեւսի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածներից մեկը, պարզվել է, ազգությամբ հայ, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանն է: Այս մասին հայտնել էր ընդդիմադիր «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Դա Սերգեյ Նիգոյանն է՝ Եվրոմայդանի ակտիվ մասնակից»,-ասել էր զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ նա մեկ հրազենային վնասվածք է ստացել վզին, մյուսը՝ գլխին:

Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ սպանված տղամարդու ինքնությունն ու մահվան հանգամանքները ճշտվում են, հայտնել է պետական «Ուկրինֆո» գործակալությունը: