Համացանցում տարածվել է տեսագրություն, որում երևում է` ինչպես է փոքրիկ երեխան 15մ բարձրություն ունեցող շենքի պատուհանագոգի վրա հետ ու առաջ անում, գլուխն ու ոտքերը կախում ներքև, մի քանի անգամ տուն մտնում և նորից դուրս գալիս:

Երեխան այդպես երեք րոպե խաղացել է ճաղավանդակներ չունեցող պատուհանագոգի վրա, մինչև ինչ-որ մեկը տեսել է նրան ու արագ ներս քաշել:

Mirror-ը հաղորդում  է, որ տեղեկություն չկա` որտեղ է դեպքը տեղի ունեցել, բայց եթադրվում է, որ կարող է Հնդկաստանում լինել: Նույնիսկ ենթադրվում է, որ տեսագրությունը կարող է իրական չլինել: