Ուկրաինական ընդդիմության եւ իշխանության բանակցություններում քննարկվել է Ռադայի արտահերթ նիստ գումարելու հարցը՝ հունվարի 16-ին ընդունված օրենքները չեղյալ հայտարարելու համար: Այդ մասին հայտարարել է «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենիյ Յացենյուկը:

«Մեր դիրքորոշումն է, որ Յանուկովիչը ռադայի արտահերթ նիստ գումարի... Նա ասաց, որ կանչելու է Ազարովին... եւ Եկեք վաղը շարունակենք բանակցությունները օրենքները չեղյալ հայտարարելու եւ Նախարարների կաբինետը ցրելու հարցով»,- ասել է Յացենյուկը:

Նա նշել է, որ կառավարության հրաժարականի հարցն է բարձրացվել: