Ադրբեջանական կողմը մոտ 1 ժամ առաջ կրակ է բացել Տավուշ մարզի սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ. գյուղացիներին  տարհանել են իրենց տներից եւ այժմ նրանք գտնվում են  հատուկ կացարաններում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Այգեպարի բնակիչները:

Կրակոցները լսվել են նույնիսկ հեռավոր Չինարի գյուղում: «Արդեն մի ժամ է, ինչ ուժեղ կրակոցներ են լսվում, մեր գյուղը շատ հեռու է Այգեպարից եւ Ներքին Կարմիրաղբյուրից, բայց կրակոցների ձայնը  մեզ մոտ էլ է հասնում».-ասաց Չինարի գյուղի բնակիչներից մեկը:

Նշենք, որ երեկ գիշեր էլ ադրբեջանական կողմը կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ավելի վաղ՝ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության արարողության ժամանակ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել էր, որ երբեք այդքան քանակությամբ կրակոցներ չէին եղել հայկական դիրքերի ուղղությամբ: