Ճանապարհին տեղադրված տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է 5-ամյա տղան վրաերթի ենթարկվել, մեքենան հարվածել է նրան ու իր տատիկին, անցել տղայի գլխի վրայով, բայց այդ ամենից հետո նա ոտքի է կանգնել ու նույնիսկ օգնության շտապել գետնին ընկած տատիկին:
Mirror-ը հաղորդում է, որ բրազիլացի Ժոաո Պեդրո Նասիմենտոն և նրա 56-ամյա տատիկը դպրոցից տուն էին վերադառնում, երբ բարձր արագությամբ ընթացող «Հոնդա» մակնիշի մեքենան հարվածել է «Շևրոլե» մակնիշի մեքենային, «Շևրոլեն» կորցրել կառավարումը, հարվածել փողոցում կայանած «Վոլքսվագեն գոլֆին», որն էլ ուժեղ հարվածից շարժվել է և վրաերթի ենթարկել տատիկին և նրա թոռնիկին: Մեքենան անցել է նրանց վրայով, սակայն սարսափելի վթարից հետո նրանք միայն չնչին քերծվածքներ են ստացել:
Ականատեսները կարծել են, որ Պեդրո Նասիմենտոն և նրա տատիկը մահացել են, բայց տղան անմիջապես ոտքի է կանգնել ու օգնության վազել տատիկին:
Պեդրոյի տատիկն ասել է, որ ինքը կարծես երկրորդ անգամ ծնված լինի, և հրաշք է, որ իրենք ողջ են մնացել:











