Տաղանդավոր ոսկերիչը, որի աշխատանքները տասնյակ հազարավոր դոլարներ արժեն, պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ստեղծել իր յուրահատուկ զարդերը այն դեպքում, երբ ինքը ծնվել է առանց մատների:
48-ամյա Անեթ Գեբեդին Ֆրոմ քաղաքի իր արհեստանոցում պատրաստում է ադամանդներով, այլ թանկարժեք քարերով զարդարված նուրբ մատանիներ, ականջողեր, թեւնոցներ:
Միաժամանակ, նա որեւէ հատուկ գործիք չի օգտագործում եւ ասում, որ ինքը չի պատկերացնում, թե ինչպես են մատներ ունեցող մարդիկ կարողանում անել այն, ինչ ինքն է անում:
Գեբեդին ոսկերչություն սովորել է դպրոցական տարիներին, որից հետո ընդունվել է Հարթոն Գարդենի քոլեջը, որտեղ սովորել է Լոնդոնի լավագույն ոսկերիչների մոտ: Նա Սոմերսեթ է տեղափոխվել 24 տարի առաջ եւ հիմա համարվում է Մեծ Բրիտանիայի լավագույն ոսկերիչներից մեկը:











