Գիտնականները պարզել են, որ շների փոխանցվող սարկոմայի քաղցկեղային բջիջները արդեն 11 հազար տարվա պատմություն ունեն, այսինքն Երկրում հնագույնն են: Նման եզրակացության են հանգել Բրազիլիայի եւ Ավստրալիայի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը տպագրվել է Science ամսագրում:
Սարկոմայի ԴՆԹ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բջիջները ժամանակի ընթացքում գրեթե 2 մլն մուտացիաների են ենթարկվել, հայտնում է lenta.ru-ն:
Քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ն շան առողջ գենոմի հետ համեմատելիս գիտնականները եզրակացրել են, որ այդ բջիջներն առաջացել են 11 հազար տարի առաջ, իսկ լայնորեն տարածվել սկսել են 500 տարի առաջ:
Սկզբնապես սարկոման փոքր քանակությամբ է գոյություն ունեցել` կենդանուց կենդանի փոխանցվելով: Այն աստիճանաբար մուտացիաների է ենթարկվել:
Նշվում է, որ կաթնասունների մոտբջիջներով փոխանցվող քաղցկեղի երեք տեսակ է հայտնի: Սարկոմայից բացի, հայտնի է թասմանյան դեւերի քաղցկեղը եւ սիրիական գերմանամկների սարկոման: Շների հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, իսկ թասմանյան դեւերի քաղցկեղի մակերեսային ուռուցքը` կծածների միջոցով:




























