Ռուսաստանը ցանկանում է տեսնել աշխարհն առանց հայերի, դրա համար Ուկրաինայում եռագույն են տեսել ու գնդակահարել: Հունվարի 24-ին Ազատության հարապարակում կազմակերպված ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հերթական հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Առաջին զոհը Ուրկրաինում հայ էր: Ըստ ուրկրաինացիների տեղեկությունների՝ կրակել են ռուս սնայպերները: Ուրեմն Ուկրաինայում էլ են սպանում: Տարեկան հազար հայ սպանվում է Ռուսաստանում միայն հայ լինելու համար: Սա միայն բռնի մահով սպանվածների Հայաստան բերված դիակների պաշտոնական քանակն է»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ այսօր հրապարակ դուրս գալով, իրենք ապագա սերունդների համար թողնում են պատմություն. «Մենք մեր զավակներին թողնում ենք այն զգացողությունը, որ կարող են անցյալին նայելով ասել՝ ճիշտ է, մեզ մոտ Ուկրաինայի պես չընդվզեցին, բայց մեզ մոտ էլ հասկանում էին՝ ինչն ինչոց է»։
Հանրահավաքից հետո Պարույր Հայրիկյանը՝ «Գազելով», իսկ իր համախոհները՝ ոտքով, կարճ երթ անցկացրին՝վանկարկելով՝ «Մեր երկրիը տեր ունի, եւ այդ տերը մենք ենք»:











