Ուկրաինացի ցուցարարներին հաջողվել է գրավել հերթական մարզային վարչակազմի շենքը: Այս անգամ Իվանո-Ֆրանկովսկում:

Հաղորդվում է, որ իրավապահները փորձել են դիմադրել մարդկանց եւ անգամ գազ են օգտագործել, այդուհանդերձ ցուցարարները շատ են եղել, եւ ուժայինները նահանջել են:

Ցուցարարները ներխուժել են մարզային վարչակազմիղ եկավարի աշխատասենյակ, սակայն վերջինս տեղում չի եղել:

Շենքի մոտ մի քանի հազար մարդ է եղել: Ակտիվիստները մտադիր են ժողովրդական խորհուրդ ստեղծել եւ բարիկադավորվել վարչակազմի շենքում, հաղորդում է Цензор.НЕТ-ը: