Չինական առաջին «Յույտու» («Նեֆրիտե ճագար») լուսնագնացի մոտ անսարքություններ են հայտնաբերվել:   Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի պաշտպանական գիտության, տեխնիկայի եւ արդյունաբերության հանձնաժողովը, որը պատասխանատու է տիեզերական բնագավառի համար: 

Չի նշվում, թե լուսնագնացի ինչ կարգի անսարքության մասին է խոսքը: Հաղորդվում է միայն, որ  անսարքություններն առաջացել էին «լուսնի մակերեւույթի բարդ ռելիեֆի պատճառով», հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Xinhua-ն:

Հիշեցնեք, որ «Յույտու» լուսնագնացը Երկրի բնական արբանյակի վրա վայրէջք էր կատարել ` 2013թ. դեկտեմբերի 14-ին: Չինաստանը ԽՍՀՄ-ից եւ ԱՄՆ-ից հետո երրորդ երկիրն է, որին հաջողվել է Լուսնի մակերեւույթն տիեզերանավ իջեցնել: Լուսնի վրա նախորդ հաջող վայրէջքը տեղի էր ունեցել 1976թ.: