Ուկրաինական Վիննիցայի մարզում վունդերքինդ շունը երկրորդ դասարանի մաթեմատիկական խնդիրներ է լուծում։

Շունն ինտելեկտուալ խաղերի սիրահար է, հայտնում է  lipstick.net.ua-ը։ Լորդ անունով ռոթվեյլերն արդեն դպրոցական երկրորդ դասարանի մակարդակի է հասել։

Շունը կարողանում է թվերը հանել, բաժանել եւ բազմապատկել։ Նրա տերը մտադիր է ապագայում էլ զարգացնել  կենդանու մաթեմատիկական հմտությունները։ Նրա խոսքով՝ ինքը գաղափար չունի, թե շանը ինչպես է հաջողվում դա անել։

Խաղալով` Լորդը լուծում է դպրոցական ծրագրի երկրորդ դասարանի երեք գործողությամբ օրինակները:

Տերն իր ռոթվեյլերի մաթեմատիկական ունակությունները նկատել էր կես տարի առաջ: Սկզբում շունն արագ եւ ճիշտ կատարել էր հրահանգները: Նրբերշիկի կամ մեկ կտոր պանրի դիմաց Լորդը պատրաստ է ցանկացած ինտելեկտուալ խաղ խաղալ տիրոջ հետ: Սկզբում տերը շանը սովորեցրել էր հաշվել ձողիկներով: Այնուհետեւ մետաղական թվեր էր պատրաստել: Դրանից հետո էլ Լորդը յուրացրել էր բազմապատկման աղյուսակը: