Գիտնականների նոր հետազոտությունը ենթադրում է, որ ապագայում բջջային հեռախոսը կլիցքավորվի օգտվողի սրտխփոցներով։
Ամերիկացի եւ չինացի հետազոտողները մարտկոց են մշակել, որը նախատեսում են օգտագործել կարդիոխթանիչի սնուցման համար։
Այն օրգանների մշտական շարժումը,օրինակ՝ սրտի եւ թոքերի աշխատանքը, վերածում է էներգիայի։ Գիտնականները վսահ են, որ իրենց հայտնագործությունն ապագա ունի, քանի որ այն կարող է գործածվել գաջետների մի ամբողջ սպեկտրի սնուցման համար։
«Մեր սարքը ճկուն համակարգ է, որն ունակ է վերափոխել եւ պահպանել էներգիան», - գրում է գիտնականների թիմը, հայտնում է FederalPost –ը` վկայակոչելով Mail Online-ը:




























