ԱՄՆ-ում երեխաների մեկ երրորդը հնարավորություն ունի օգտվել էլեկտրանային գրքերից եւ այլ գաջեթներից, բայց միայն կեսն է դրանք պարբերաբար կարցում: Այսպիսին են Ջոան Հանց Քունիի կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները, որն ուսումնասիրում է մանկական կրթության վրա թվային տեխնոլոգիաների դերը:

Հետազոտության շրջանակներում մասնագետները հարցեր են ուղղել 1577 ծնողների, որոնց երեխաները 2-10 տարեկան են: Նրանք փորձել են պարզել թե որքան հաճախ են երեխաներն օգտագործում ուսումնական համակարգչային ծրագրեր ու տեսախաղեր, հաղորդում է Russia Today-ը:

Պարզվել է, որ ամերիկացի երեխաների 62 տոկոսի համար հասանելի են թվային տեխնոլոգիաները, սակայն միայն 49 տոկոսն է օգտագործում դրանք մենակ կամ ծնողների հետ միասին:
Էլեկտրոնային գրքերը երեխաները կարդում են օրական 5 րոպեից պակաս, մինչդեռ տպագիր գրքերին հատկացնում են 1,5 ժամ: