Հին Միջագետքում գտնված կավե ցուցանակը կարեւոր դետալներ է բացահայտել նավի մասին, որը լողացել է համաշխարհային ջրհեղեղի ժամանակ: Գտնված պատմական վկայությունը բացահայտում է, որ այն եղել է կլոր նավ ճիշտ նույն կոնստրուկցիաներով, որը նկարագրված է Հին Կտակարանում Նոյյան տապանի մասին:
Թանգարանի Մերձավոր Արեւելքի բաժնի համար պատասխանատու աշխատակից Իրվինգ Ֆինկելին հաջողվել է կարդալ հին նշանները: Գտածոն մոտավորապես բջջային հեռախոսի չափ է:
Հին Միջագետքի մասնագետ Էլիսաբեթ Սթոունը լրիվ տրամաբանական է համարում, որ առասպելական նավը կարող էր կլոր լինել, հաղորդում է Nakec Science.ru-ն:




























