Հարավային Կորեայում մեկնարկել է Լուսնի յուրացման ծրագիրը: Այս մասին հայտնում է այդ երկրի գիտական կանխտեսման նախարարությունը: Խոսքը բազային տեխնոլոգիաների մշակման մասին է, որոնք նախատեսված են բնակելի լուսնային կայանի երկարաժամկետ հեռանկարի ստեղծման համար:
Ծրագրով նախատեսված է 4 գլխավոր ուղղությունների մշակում՝ տիեզերանավի, լուսնագնացի, տիեզերակայանի կառուցման համար տեխնոլոգիաների ստեղծում:
«Լուսնի հետազոտումը պահանջում է տարբեր տեխնոլոգիաներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից եւ ատոմային էներգետիկայից մինչեւ ռոբոտներ եւ ռեսուրսների արդյունահանման սարքեր: Այդ առումով, մեր նոր ծրագիրը մեծ նշանակություն ունի որպես առաջին քայլ Լուսնի ուսումնասիրման ճանապարհին»,-ընդգծել են նախարարությունում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























