Երկիր մոլորակը ապրելու համար պիտանի կլինի եւս 1,5 մլրդ տարի, հայտարարում են ամերիկյան Քոլորադոյի համալսարանի մթնոլորտի եւ տիեզերքից հետազոտությունների լաբորատորիայի գիտնականները:

Մասնագետները ստեղծել են մոդել, որը խթանում է մեր մոլորակի վրա տեղի ունեցող գործընթացները: Գլխավոր չափանիշը դարձել է այն, որ Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր 110 մլն տարին մեկ ջերմաստիճանը կբարձրանա 1 աստիճանով:

Այսպես, 1,5 մլրդ տարի անց Երկրի վրա օդի միջին ջերմաստիճանը կկազմի 40 աստիճան եւ մեր մոլորակը կհիշեցնի Վեներան:

Անընդհատ ջրի գոլորշիացումից կսկսեն մահանալ կենդանի օրգանիզմները: Արժե հիշեցնել, որ նախկինում էլ են նմանատիպ հետազոտություններ անցկացվել, բայց այն ժամանակ գիտնականները հայտարարում էին, որ Երկիրը կարող է գոյություն ունենալ ընդամենրը 650 մլն տարի: Ընդ որում, նոր թիվը եւս կարող է ճշգրիտ չլինել, հաղորդում է informing.ru-ն: