Ռուս գիտնականները աշխատում են ռոբոտ-ավատարի եւ «խելացի» փամփուշտների ստեղծման ուղղությամբ: Սարքերի մշակման համար գիտնականներին 3 մլրդ ռուբլի գումար կտրմադրեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Հաղորդում են, որ մշակման սկզբունքը հիմնված է Ավատարի մեթոդի վրա, որի արդյունքում ռոբոտի օգտատերն ի վիճակի է ահազանգել ստեղծված սարքին, որը կհամապատասխանի նրա սեփական վարքին ու շարժումներին: Այս հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել նուրբ որակի ռոբոտ ստեղծել:

Կրկնօրինակելով օպերատորի շարժումները՝ լիովին կիրականա սարքի կառավարման սկզբունքը: Մշակումը գտնվում է իրականացման փուլում:

Ռոգոզինը մեկ այլ հեռանկարային նախագիծ է անվանել Արկտիկայի համար տեխնիկայի ստեղծումը: «Ռուբին» ԿԲ-ն Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի հետ համատեղ արդեն աշխատում է ռոբոտացված ստորջրյա քաղաքների ստեղծման շուրջ, որոնք կարող են յուրացնել արկտիկական խութերը, հետազոտել դրանք եւ այլ՝ հենց ռոբոտացված տարբերակում:

Անդրադառնալով աշխատանքի որոշակի արդյունքներին՝ փոխվարչապետը հաղորդել է, որ արդեն հիմա ռեակտիվ դիպուկահար զենքի նախագծի շուրջ փորձարկումներ են կատարվում՝ դրա համար «խելացի» փամփուշ են ստեղծում: Ռոգոզինն ասել է, որ ցուցադրական օրինակներն արդեն կան, հայտարարել է Ռոգոզինը ՆՏՎ հեռուստաալիքով « Сегодня» ամփոմիչ ծրագրին տված հարցազրույցում: