ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի հանդեպ պատժամիջոցների մասին քննարկումների ճշգրիտ ժամկետները դեռեւս չեն հստակեցվել։ Այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

Նա նաեւ նշել է, որ Մոսկվայում չեն բացառում, որ դա կարող է լինել ինչպես մի քանի շաբաթից, այնպես էլ մի քանի ամսից։

Նեստերենկոն ավելացրել է, որ Իրանի հանդեպ հնարավոր բանաձեւի նախագծի առանձին տարրերի վրա աշխատանքները միջազգային միջնորդների «վեցնյակի» շրջանակներում արդեն իսկ ընթանում են Նյու Յորքում։