Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները կմասնակցեն Հայաստանում կայանալիք «Դիջիթեք» բիզնես համաժողովին։ NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԻՏՁՄ ներկայացուցիչ Վահան Հովսեփյանը՝ ավելացնելով, որ նախորդ շաբաթ Մակեդոնիայում կայացած Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ֆորումի վարչության կառույցի նիստում Հայաստանի հետ համագործակցության որոշում է կայացվել։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ Հարավային եւ Արեւելյան եվրոպայի երկրների ընկերությունները կարող են մասնակցել հունիսի 9-10-ը Երեւանում անցկացվելիք «Դիջիտեք» բիզնես համաժողովին եւ ցուցահանդեսին։

«Նախատեսվում է, որ եվրոպական ընկերությունները „Դիջիթեք“-ում մեծ տաղավար կունենան, որտեղ կներկայացնեն ծառայություններն ու արտադրանքը»,- ասաց ԻՏՁՄ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ ձեռք բերված համաձայնության արդյունքում, Հայաստանը փոխարենը տաղավարներ կբացի Եվրոպայի ՏՏ ցուցահանդեսներում: