Իրավապահները ապրիլի 14-ին խուզարկություններ է իրականացրել ամերիկյան Hewlett-Packard ընկերության մոսկովյան գրասենյակում՝ կաշառքի փաստով հարուցված քր.գործի շրջանակներում, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավարությանը:

Գերմանական եւ ռուսական իշխանությունները զբաղվում են Hewlett Packard-ի կողմից կաշառքի փաստի քննությամբ: Գերմանացի քննիչները կարծում են, որ ընկերության ղեկավարները մոտ 8 մլն եվրո (10,9 մլն դոլար) են վճարել 35 մլն եվրո պայմանագիր կնքելու համար: Այդ պայմանագրով ամերիկյան ընկերությունը համակարգչային տեխնիկա էր ուղարկելու ՌԴ գլխավոր դատախազության համար:

Պատվերը ներառում էր նոութբուկեր, աշխատանքային կայաններ եւ սերվերներ: