2010թ. «Աէրոֆլոտ» ավիաընկերության 4 ինքնաթիռներում տեղադրվելու «Մեգաֆոնի» կայաններ, հաղորդվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ուղեւորները կարող են զանգել եւ SMS-ներ ուղարկել թռիչքների ժամանակ:

Ավիափոխադրողի եւ օպերատորի միջեւ պայմանագրի պայմաններով, բազային կայաններով կսարքավորվեն Aerobus A320 երեք եւ մեկ A330 ինքնաթիռ, որոնք միջմայրցամաքային չվերթներ են իրականացնում: Առաջին օդանավում ծառայությունը հասանելի կլինի արդեն ամռանը, իսկ մյուս երեքում՝ մինչեւ տարվա վերջ:

Անվտանգության նկատառումներից ելնելով ուղեւորները կարող են ծառայությունների հասանելիություն ստանալ 3 հազար մետր բարձրության վրա: Ընդ որում, կապը հասանելի կլինի ոչ միայն «Մեգաֆոնին», այլեւ այլ ռուսաստանյան օպերատորների, որոնք ռոումինգ համաձայնագրեր ունեն:

«Աէրոֆլոտը» նախատեսում է նաեւ անլար ինտերնետ տրամադրել Wi-Fi տեխնոլոգիայի միջոցով: Նշենք, որ ընկերության ինքնաթիռային պարկը բաղկացած է 115 ինքնաթիռներից, բայց ընկերությունը դեռ չի հայտնում բոլոր ինքնաթիռները GSM-ով ապահովելու ծրագրերի մասին:

Առայժմ չի հաղորդվում՝ GSM կապով սպառազինված ինքնաթիռները կթռչե՞ն Մոսկվա-Երեւան չվերթով, թե՞ ոչ: