Բջջային հավելվածների շուրջ ծագած սկանդալի հետ կապված, ըստ որի իբր օգտատերերի տվյալները փոխանցվում է հատուկ ծառայություններին, շատ մշակողներ որոշել են մեկնաբանել այդ իրավիճակը:
Մասնավորապես, Rovio ընկերությունում, որը Angry Birds հայտնի խաղի ստեղծողն է, նշել են, որ իրենք չեն համագործակցում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության եւ այլ նմանատիպ կազմակերպությունների հետ:
Rovio-ի տարածած հաղոդրագրության մեջ նշվում է, որ Rovio Entertainment Ltd.-ն չի համագործակցում եւ գործարքի մեջ չէ որեւէ կառավարական լրտեսական գործակալության հետ եւ որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, ըստ որի, Ազգային անվտանգության գործակալությունն օգտագործում է Angry Birds-ը՝ օգտատերերի տվյալները հավաքելու համար, սպեկուլյացիա է:
Ընկերությունում հավաստիացնում են, որ իբր իրականացվող լրտեսումը կարող է կատարվել կողմնակի գովազդային ցանցերի միջոցով: Նման ցանցեր օգտագործում են միլիոնավոր առեւտրային կայքեր եւ բջջային հավելվածներ: Եթե գովազդային ցանցերը լրտեսության նպատակն են, այդ դեպքում՝ որեւէ սարք, որը համացանց մտնելու հնարավորություն ունի եւ որով կարելի է այցելել գովազդներ ունեցող կայքեր, որեւէ պաշտպանություն չունեն նման լրտեսումից, նշել են Rovio-ում:
Իր հերթին, Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱԱԳ-ն չի հավաքում սմարթֆոնների ծրագիր հավելվածներն օգտագործողների տվյալները, հաղորդում է Hitech.vesti.ru-ն:
Հատուկ ծառայությունները մարդկանց հետեւում են Facebook-ի ու Angry Birds-ի միջոցով




























