Չինացի քիմիկոսները հայտնագործել են թուղթ, որի վրա կարելի է տպել ջրով, այլ ոչ թանքաներով: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ՝ թուղթը կարելի է բազմիցս օգտագործել:
Վիճակագրության համաձայն՝ փրինթերով տպված թղթերի 40 տոկոսը մեկ անգամ ընթերցվելուց հետո աղբարկղն է նետվում: Չինացի հետազոտողները հայտնաբերել են միջոց, թե ինչպես ազատվել այդ ոչ խնայողական գործողությունից ու 17 անգամ էժանացնել տպագրությունը:
Նրանց տեխնոլոգիական գաղտնիքը «հրաշք-թուղթն» է, ավելի շուտ՝ թուղթը պատելու հատուկ թաղանթը: Այն ակտիվացնում է ներկի մոլեկուլները ջրին հպվելիս:
Տպագիր սիմվոլները թղթի վրա պահպանվում են մեկ օր, որից հետո անհետանում են, իսկ թուղթը կարելի է օգտագործել մինչեւ տաս անգամ: Ինչպես գիտնականների հոդվածում է նշվում, ջուրը գոլորշանում է 22 ժամերի ընթացքում, ինչը բավական է փաստաթղթին ծանոթանալու համար:
Ներկայումս քիմիկոսները ստուգում են, թե նորույթը որքանով է անվտանգ շնչառական համակարգի առողջության համար: Դրա համար նրանք փորձարկումներ են իրականցնում կրծողների վրա, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:




























