Քաղցկեղով հիվանդ ամերիկացին անձեռոցիկի վրա կյանքի խորհուրդներ է գրում դստեր համար, որ աղջիկն իր մահից հետո կարդա, եթե խորհրդի կարիք ունենա:
44-ամյա Գարթ Կալլագանի մոտ քաղցկեղ հայտնաբերելուց հետո բժիշկները նրան ապրելու ընդամենը 8 տոկոս շանս են տվել հաջորդ 5 տարվա համար:
Նա երդվել է, որ գրելու է շուրջ 800 խորհուրդ, մինչև դուստրն ավարտի ավագ դպրոցը:
Mirror-ը տեղեկացում է, որ Կալլագաների ընտանիքում անձեռոցիկի վրա գրառումներ թողնելն ավանդույթ է: Գարթն ամեն առավոտ աշխատանքի գնալուց առաջ դստեր` Էմմայի համար կարճ հաղորդագրություններ է գրել, երբ նա դեռ փոքր էր, ու դրել նրա պայուսակի մեջ, քանի որ աշխատանքի պատճառով հաճախ չի կարողացնել տեսնել նրան:
Այժմ, երբ աղջիկը մեծացել է, Գարթը գրում է կամ իր սեփական խորհուրդները, կամ գրառումներ` վերցված Աստվածաշնչից ու հայտնի մարդկանց խոսքերից` ինչպիսիք են Ռուզվելտը, Նելսոն Մանդելան և ուրիշներ:
Էմման հիմա արժեքավոր խոսքերով հարյուրավոր անձեռոցիկներ ունի:











