Հայաստանում հարկերի ու տուրքերի վճարումը հնարավոր է կատարել ինտերնետի միջոցով։ Ինչպես NEWS.am-Ինովացիային տեղեկացրին «Իդրամ» ընկերությունից, ինտերնետ վճարային համակարգի միջոցով հնարավոր է նաեւ հարկերի եւ տուրքերի վճարումներ կատարել առցանց ռեժիմում:
Տեղեկացնենք, որ այժմ ինտերնետային վճարային համակարգի միջոցով սպասարկվում են 23 տեսակի վճարումներ՝ ներառյալ Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական իրավախախտումների համար վարորդներին սահմանված տույժերը (Պ.Ա.Տ. տուրքեր), ինչը անհրաժեշտ է կատարել տուրքի վերջնաժամկետից երկու աշխատանքային օր առաջ:
Նշենք, որ առաջիկայում համակարգի միջոցով հնարավոր կլինի վճարել նաեւ հողի հարկը, գույքահարկը եւ ՀՀ ոստիկանության վճարումներ, մասնավորապես՝ անձնագիր ստանալու, փոփոխելու, երկարեցնելու եւ այլ գործողությունների համար կատարվող վճարումները:




























