Facebook ընկերությունը, ինչպես ենթադրվում էր, ներկայացրել է Paper հավելվածը նորություններ կարդալու համար:
iOS-ի համար Paper ծրագիրը դարձել է Creative Labs ստորաբաժանման առաջին նախագիծը: Նրա գլխավոր մրցակիցը լինելու է մեդիաբովանդակության ագրեգատոր Flipboard-ը, ասվում է հայտարարության մեջ:
Paper-ի օգտատերերը կարող են կարդալ լրահոսը Facebook-ից եւ հոդվածներ հետաքրքրող թեմաներով, նաեւ դիտել լուսանկարներ եւ տեսանյութեր լիէկրան ռեժիմում:
Նոր հավելվածը ներբեռնել կարող են փետրվարի –ից եւ միայն ԱՄՆ-ում, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Next Web-ը:



























