Հնէաբանները Չինաստանի Գանսու նահանգում տիտանոզավրի բոլորովին նոր տեսակ են հայտնաբերել, որը երկրի վրա ապրել է 100 մլն տարի առաջ: Այդ տեսակի նկարագրությունը, որը գիտնականները կոչել են Yongjinglong datangi, հրապարակվել է PLoS ONE պարբերականում, իսկ կրճատ բովանդակությունը կա Փենսիլվանիայի համալսարանի կայքում:
Տիտանոզավրի ոսկորները գտել էին դեռեւս 2008-ին, բայց մինչեւ վերջերս չգիտեին, թե ում է այն պատկանում: Մասնագետների ձեռքին էր հայտնվել կենդանու ատամները, կողերի մի մասը, մի քանի ողեր, նաեւ ափը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ոսկորները պատկանում են անհայտ տեսակի կենդանու՝ խոտակեր դինազավրերից:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մահվան պահին նա երիտասարդ է եղել: Գիտնականները համարում են, որ հասուն տարիքի Yongjinglong datangi-ի երկարությունը պետք է կազմեր 15-19 մետր, հաղորդում է GlobalScience.ru-ն:




























