ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղն ավելի արագ է սկսել աշխատել, քան անցյալում:
«Նախկինում մենք կարծում էինք, թե ուղեղին անհրաժեշտ է 100 միլիվայրկյան` տեղեկությունն աչքի եղջերաթաղանթից ուղեղին հասցնելու եւ ճանաչվելու համար, - ասում է պրոֆեսոր Մերի Փոթերը: - Սակայն պարզվել է, որ ժամանակակից մարդու ուղեղը ունակ է պատկերը ճանաչել 13 միլիվայրկյանում: Պատկերի իմաստն ուղեղը կարող է հասկանալ` 75 կադր վայրկյան արագության դեպքում»:
Փորձի նպատակով մասնագետները կամավորներին խնդրել էին ժպտացող զույգի պատկեր գտնել համակարգչային էկրանի տեղեկատվական հոսքում, հայտնում է «Կոմերսանտը»:
Այժմ գիտնականները փնտրում են այն հարցի պատասխանը, թե արդյոք մարդու բարձր զգայական ընկալումը վկայում է մեր ուղեղի էվոլյուցիայի զարգացման մասին, թե՞ սա քաղաքակրթության վնասակար ազդեցությունն է:




























