Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն, այսօր՝ փետրվարի 3-ին, այցելել են ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանին:
ԿԽՄԿ Երեւանի պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին NEWS.am-ին հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ քաղաքացուն, որի ընթացքում նրան ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանցվել: ԿԽՄԿ-ն հետագայում եւս կհետեւի Մամիկոն Խոջոյանի ճակատագրին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ է տառապում:
Այդուհանդերձ, դա չի խանգարել Ադրբեջանին՝ փորձել տարեց տղամարդուն ներկայացնել որպես «դիվերսանտ»: Ադրբեջանի ՊՆ աշխատակիցների աչքին, թերեւս, երեւացել էր նաեւ այն, որ ենթադրյալ դիվերսանտը զինված է:




























