Գերմանական Կարսլրուեի Տեխնոլոգիական ինստիտուտում 3D-տպիչի օգնությամբ արտառոց նյութ են ստացել:
Հաղորդվում է, որ նյութը բաղկացած է նանո-մասնիկներից, որոնք հիշեցնում են մեղվափեթակ: Բարձր ճշգրտության լազերով արված նման կառուցվածքը թույլ է տալիս պահպանել ամրությունը, իսկ բջիջների միջեւ դատարկ տարածքը թեթեւ եւ փոքր խտություն է հաղորդում նյութին:
Սակայն ամրությունն ապահովվում է ալյումինի օքսիդի նանո-շերտը: Ալյումինի օքսիդը շատ քիչ է զիջում ալմաստին իր ամրությամբ: Ընդ որում, գերմանացիների ստեղծած նյութի մեջ նանո-շերտը կազմում է ընդհանուր քաշի փոքր տոկոսը, հաղորդում է TCH.ua-ն:




























