ԱՄՆ-ում գիտնականները ստեղծել են Xstat փոքրիկ ներարկիչ, որը արդյունավետ հեմոստատիկ (արյունը կանգնեցնող) միջոց է, կարող է փրկել մարդու կյանքը հրազենային վնասվածքից: Ենթադրաբար գրպանի ներարկիչն օգտագործվելու է ԱՄՆ բանակի կողմից:

Ծրագրավորողների խոսքով, այդ սարքի գործողության սկզբունքը բավական պարզ է, անհրաժեշտ է միայն վերքի մեջ արագ ընդլայնվող նյութ լցնել:

Վերքի վրա հայտնվելով՝ այդ նյութը սկսում է տարածվել եւ խոչընդոտել արյան հորդումը: Մասնագետների խոսքով, սարքը կարող է փրկել մարդկանց կյանքը, քանի որ վերքը փակում է ընդամենը 15 վայրկյանում: Ներկայումս խումբն աշխատում է երկու տիպի ներարկիչների վրա: