Նոր սմարթֆոնը, որը պատրաստվում է թողարկել HTC ընկերությունը, երեք տեսախցիկ կունենա: Սա հետեւում է սարքի լուսանկարից, որը հրապարակվել է ռուսալեզու HTC Family պարբերականում:

Լուսանկարում պատկերված է սմարթֆոնի ետնամասը: Այն պատրաստված է ալյումինից ու ետնամասը նման է 2013թ.-ին թողարկված HTC One-ին: Վերին հատվածում, սակայն, լուսանկարչական ոչ թե մեկ, այլ երկու օբյեկտիվ կա:

Օբյեկտիվները մեկը մյուսի վրա են գտնվում: Ստորինն ավելի մեծ է, ունի կրկնակի ֆլեշ: Հաշվի առնելով, որ ժամանակակից սմարթֆոնենրը դիմային տեսախցիկ ունեն, նոր սարքավորումը երեքն ունի:

Պատճառը դեռ հայտնի չէ: Վարկածներից մեկի համաձայն դրանք 3D նկարահանումների համար են: Մեկ ուրիշի համաձայն՝ սա թույլ կտա հետֆոկուսավորումով լուսանկարներ անել:

Նոր HTC սմարթֆոնը համացանցում նշվում է M8 անվամբ: Սպասվում է, որ ընկերությունը կցուցադրի այն կամ փետրվարի երկրորդ կեսին կայանալիք MWC ցուցահանդեսում, կամ մարտին: Սարքն ունի 5 դյույմ տրամագծով էկրան: Ենթադրվում է, որ առջեւի հատվածում կոճակներ այն չի ունենա, հաղորդում է «Lenta.ru»-ն: