Դանիացի Դենիս Աբոն, որը հրդեհի արդյունքում կորցրել էր ձեռքը, դարձել է աշխարհում առաջին բիոպրոթեզի կրողը, որը շոշափական զգայությունները հաղորդում է գլխուղեղին:
Հաղորդվում է, որ իտալացի վիրաբույժները կարողացել են միացնել արհեստական մանիպուլյատորի սենսորային ընկալիչները հիվանդի ուսի նյարդային վերջույթներին, ինչը թույլ կտա սարքին ու գլխուղեղին ազդանշաններ փոխանակել:
Աբոն ասում է, որ այժմ բիոձեռքի միջոցով նա կարող է առանց նայելու որոշել առարկաների ձեւն ու կարծրությունը:
Գիտնականների խոսքով՝ նրանց հայտնագործությունը կարող է շուկայում հայտնվել մոտ հինգ տարի անց, սակայն սկզբում նրանք պետք է կատարելագործեն բիոձեռիք մանիպուլյատիվ կարողություններին ու շարժումների հստակությունը, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:



























