Բիլ Գեյթսը մի ամբողջ աշխատանքային օր է ծախսել, որպեսզի իր համակարգչի վրա տեղադրի Windows 8.1-ի թարմացումները, գրում է The New Yorker ամսագիրն իր հումորային սյունակում:

«Նա մի քանի անգամ հաղորդագրություն է ստացել, որ իր համակարգիչը լուրջ խնդիրներ ունի ու պետք է նորից միացվի»,-հաղորդել է լավատեղյակ աղբյուրը:

Ճաշի ժամանակ Գեյթսն իր մոտ է հրավիրել ընկերության նոր գլխավոր տնօրենին: Նրանք փակվել են առանձնասենյակում ու միասին փորձել թարմացումները:  Անհայտ ականատեսը նշել է, որ իրավիճակը «լարված» է եղել:

Microsoft-ում սահմանափակվել են տեղի ունեցածի վերաբերյալ կարճ մեկնաբանություններով, գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով The New Yorker-ը: