Apple ընկերությունը կվերսկսի iPhone4-ի արտադրությունը՝ որպես բյուջետային սմարթֆոն, որը արտադրությունից հանվել էր 2013-ի սեպտեմբերից:
iPad ու MacBook-ի արտադրողը խաղադրույք է կատարում iPhone 4-ի ավելի ցածր գնի վրա, որի շնորհիվ Apple-ը կկարողանա մրցացել Samsung-ի ու դրա Galaxy Grand եւ S4 mini մոդելների հետ՝ մասնավորապես Հնդկաստանի, Ինդոնեզիայի ու Բրազիլիայի շուկաներում:
Հաղորդվում է, որ iPhone 4-ի՝ հնդկական շուկա դուրս գալուց հետո միանգամից մի քանի շաբաթ անց ընկերության եկամուտները յոթնակի աճ են գրանցել: Դրա արժեքը տատանվում է 250 դոլարի սահմաններում, հաղորդում է The Economic Times-ը:
Ընկերությունից առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ստացվել:




























