Մեծ Բրիտանիայում գիտնականները հայտնաբերել են մարդկային հետքեր, որոնք, նախնական տվյալներով, ոչ պակաս քան 800 հազար տարվա հնություն ունեն: Դրանք դարձել են Աֆրիկայի սահմաններից դուրս եւ Հյուսիսային Եվրոպայում մարդու ամենահին հետքերը:

Բրիտանական թանգարանի, Բնական գիտությունների թանգարանի եւ Լոնդոնի համալսարանի հետազոտողների թիմը Անգլիայի արեւելյան ափի մոտ, գետի հնագույն հունի ցեխի մեջ մինչեւ հինգ մարդու հետքեր են գտել: Բրիտանական թանգարանի գիտնականներից մեկը հետքերն անվանել է «մեր մաղ մարդկային ազգականների գոյության ակնհայտ վկայություն»:

Ըստ գիտնականների, հետքերը թողած անձինք կարող են կապված լինել Homo տեսակի հետ, կամ «առաջին մարդու», որի հետքերը հայտնաբերվել էին Իսպանիայում եւ որը մահացել էր մոտ 800 հազար առաջ, հաղորդում է Utro.ru-ն՝ վկայակոչելով Assotiated Press-ը: