Իսրայելական Israel Aerospace Industries պետական ընկերությունը վերջրյա նոր պարեկային Katana ռոբոտ են ստեղծել, որը կարող է օգտագործվել ծովային հանքավայրերի, նավահանգիստների եւ ռազմածովային բազաների պաշտպանության, տարածքային ջրերի պարեկման եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համար:

Նոր ռոբոտը կարող է գործել երկու ռեժիմներում՝ լիակատար ավտոնոմ եւ հեռակառավարվող, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով IAI-ը:

Կախված կարգավորումներից Katana-ն կարող է հայտնաբերել, նույնականացնել եւ դասակարգել վերջրյա թիրախները, նաեւ ապահովել դրանց ուղեկցումն ու զավթումը: